ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

MADE IN TURKEY

MADE IN TURKEY
11.04.2023 | 22:09
(սկիզբը՝ այստեղ)
(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին հինգ՝ 2018-2023 թթ., տարիների պատմությունը)
ԳԼՈՒԽ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
(կամ` ինչ է լինում հետո, երբ ապականության ոգին չի՛ տիրապետում ակադեմիկոս Տրապեզնիկովի սահմանծ չափանիշ-բայերից և ո՛չ մեկին)
ՄԻՋԱՆԿՅԱԼ
Նախորդ դարի 70-ականներից շրջանառության մեջ դրվեց բավականին ուշագրավ «բայական կառավարում` իմանալ, ցանկանալ, կարողանալ, հասցնել» թեզը:
Հասարակական-քաղաքական «Литературная газета» (№20, 1970 թ.) շաբաթաթերթի մեկնաբան, լրագրության լեգենդ Ալեքսանդր Բորինը ՌԴ ԳԱ կառավարման պրոբլեմների այն տարիներին` համամիութենական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վ. Ա. Տրապեզնիկովին խնդրում է անդրադառնալ իր իսկ առաջադրած ժամանակակից գիտության ակտուալ այդ խնդրին:
Պատասխանը հակիրճ էր.
«Հիշատակված «բայական կառավարումը»` վկայակոչված չորս բայերով հանդերձ, կարևոր չափանիշ է ո՛չ միայն տվյալ անձի, այլ նաև տվյալ կառույցի աշխատանքը ճիշտ գնահատելու համար»:
Ըստ ակադեմիկոսի, եթե կառավարողը չի տիրապետում հիշատակված` «իմանալ, ցանկանալ, կարողանալ, հասցնել» բայերից թեկուզ և մեկին, ուրեմն անհամատեղելի են նա և զբաղեցրած պաշտոնը:
Վ. Տրապեզնիկովի դրույթ-հիմնավորումներին ծանոթանալուց հետո, դժվար չէ կռահել, թե ի՛նչ է լինում, երբ ո՛չ մի կերպ չներդաշնակվող, պերմանենտ դիմակայության մեջ գտնվող «կառույց-անձ» ոչ հարմոնիկ «դուետը» երկիրն է և նրա ղեկավարը:
Ա՛յն «ղեկավարը», որը ո՛չ թե մեկ, այլ հիշատակված չորս բայերին միաժամանակ չի տիրապետում:
«Ղեկավար», որի առաջին իսկ քայլերը, միմյանց հակասող վտանգավոր արտահայտությունները, բացահայտ դավաճանական բանաձևումներն ի սկզբանե «ճչում»-փաստում են` բարդույթներ չունեցող սույն ցուցանքը բերվել է տարածաշրջանն անլուծելի քաոսի մեջ ներքաշելու և արմատական-աշխարհաքաղաքական փոփոխությունների սկիզբն ազդարարելու նպատակով:
Ինչը և հուշում է` տրոյական այս ձիու միջոցով ո՛չ թե զուտ Արցախի ու արցախցիների հարցը, այլ Հայաստանի վերջնական կործանման ծրագիրն է հաղթական ֆինիշ հասցվելու:
Տեղին է մեկ անգամ ևս վկայակոչել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` 2021-ի փետրվարի 15-ին «ԱրմՆյուզի» հեռուստաեթերից հնչեցրած հետահայաց խոստովանությունը.
«Ես սրանց չեմ պարտվել: Ես պարտվել եմ սրանց հետևում կանգնած հզոր ուժերին»:
Հետևությու՞նը:
«Տրոյական ձիուն», ըստ անհրաժեշտի ձաղկելը և արդեն իսկ գործողության մեջ դրված հրեշավոր ծրագրի «հաղթական երթին» խոչընդոտելը` «Հեռացի՛ր», «Դավաճա՛ն» կամ «Աննիկոլ Հայաստան» կարգախոսներով, անմիտ ճառերով, քայլելով ու լապտերավառությամբ չեն լուծվելու:
Խնդրի հանգուցալուծումը գործողության լուրջ և ծախսատար միջոցներ ու ռեսուրսներ է ենթադրում:
Որովհետև Հայաստանի ու հայի գլխավոր թշնամին ո՛չ թե «երիտհայերից» բաղկացած խամաճիկներն են (նրանք ընդամենը կամակատար-իրագործողներ են, որ դավաճանության դիմաց վաղուց ստացել են տերերի ճոխ սեղաններից իրենց շպրտված կռճոն- «պարգևավճարները»), այլ սրանց թիկունքում կանգնած հզոր ուժերը, որոնք աշխարհի քարտեզը փորձում են վերաձևել ըստ իրենց ուզածի ու ճաշակի:
Ասել է` ներկայիս «Սարդարապատն» ու դրան կոչող զանգերի կանչերն առաջիկայում ո՛չ թե Արցախի, այլ հանուն Հայաստանի փրկության են ղողանջելու:
Այն Հայաստանի, որի անբաժանելի մասն են Արցախն ու արցախահայությունը:
Այդ ամենը, սակայն, հետո:
Իսկ մինչ այդ «հետո»-ն ի՜նչ հեղեղներ, փոթորիկներ ու ողբերգություններ են լինելու հայոց աշխարհում:
Մինչ այդ «հետո»-ն դեռևս պետք է լրանա «տրոյական» ձիու կառավարման 100 օրը:
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Երկրում չվերահսկվող բրոունյան շարժում է:
Բոլոր ոլորտներում:
«Իրավիճակ է փոխվել» արտահայտությամբ են փորձում արդարացնել սկիզբ առած քաոսը:
Պարզվում է` մեծ խառնակչության քսու ոգին ոչնչից գլուխ չի հանում:
«Նախկինների» թալանի դեմ «սրբազան հալածանք» մղող «սրբազան կովը» խճճվել է:
Չկան խոստացված բարեփոխումները, չկան ներդրումներ ու ներդրողներ, չկա առաջընթաց, ոչինչ չկա:
Կա միայն վստահության դեֆիցիտ:
Կան քանդվող-փոշիացվող կուռ համակարգեր:
Կան նաև բանականությունը կորցրածների գնդեր, որ դարձել են պետական քարոզչամեքենայի զոհը:
Այն քարոզչամեքենայի, որն անիվների հզոր թրթուրների տակ ճզմում-ոչնչացնում է ասես թմրանյութերից ընդարմացածների բանականությունը, ինքնուրույն մտածելու-վերլուծելու կարողությունը:
Հետհեղափոխական Հայաստանում իշխանությունը բռնազավթելուց հետո էլ չի կտրվում վաղուց արդեն ձանձրացրած «սինյոր Պոմիդորի» ճղճղոցը:
Ծղրտրոցներով, լուտանք-հայհոյախոսություններով և անվանի լեզվաբան գիտնականների հանցավոր թողտվությամբ, նա անպատիժ շարունակում է գլխատել ոսկեղենիկ հայերենը, մորթել հայ խոսքը, բառ ու բանը:
Ազգի, ու նրա ինքնության արմատներին դաժանաբար խփող «թավշյա» հատվածն իր «ճաշակը», փողոցային «բառամթերքն» է պարտադրում հայ հանրությանը։ Ցածրակարգ, իրենց բնութագրմամբ՝ «քրեական ենթամշակույթին» հատուկ արտահայտություններն ու բնորոշումները և՛ «տրոյականի» «ուղիղ եթեր»-ներն են ողողում, և՛ երկրի թիվ մեկ ամբիոնից գոյության իրավունք ստանում, և՛ հեռուստաեթերից են բնակարաններ ներխուժում։
Իսկ ապականող-ասպատակող` բոլոր առումներով, հեղեղին դիմակայող «ձեռքը» բացակայում է, չկա ու չկա։
Ըստ ՀՀ սահմանադրության, որի պահպանման երաշխավորը երկրի նախագահն է, ՀՀ պետական լեզուն հայերենն է: Բա՞յց…
Բայց ինչպես անվանի լեզվաբան գիտնականներն են պապանձվել, այնպես էլ Արմեն Սարգսյանը:
Ո՛չ ոք փորձ չի անում սանձելու հայհոյախոս լեզուն և կանխելու ասպատակությունները մեր սրբության սրբոցի` հայոց լեզվի դեմ:
Ըստ ժողովրդի` «լեզուն ոսկոր չունի»: Ասել է` վարչապետ կարգվածը, ո՛չ միայն անկարող է հրաժարվելու իր զազրախոս լեզվից, այլև աղտեղախոսում է հանուն հասարակախավի, որը և նրա հիմնական հենարանն է:
Հիպնոսի մեջ բոլորն են հանդուրժում, որ մի առանձնյակ, իր ախտավոր ծագմանը հավատարիմ` սկզբունք դարձնի «Նպատակն արդարացնում է միջոցները» հանցավոր բանաձևումը և մի ամբողջ երկիր միջոցի վերածած արշավի դեպի կեղտոտ նպատակների իրականացում:
Թույլ են տալիս, որ ոչնչացնի կայացած բոլոր կառույցները, աշխատող մեխանիզմներն ու կյանքը վերածի քաոսի, ժամանակակից Սոդոմ-Գոմորի:
Տեսնում, բայց չեն նկատում, որ սույն խաչագողը զուրկ է ստեղծելու, արարելու գենից:
Զգում, բայց չեն կռահում, որ այս «գոյն» էությամբ ոչնչացնող է, քանդող, ավերող: Որ սա երկիրը ձգտում է վերածել ավերակների, ինքն էլ կարգվել «ավերակաց թագավոր»:
Բոլոր ժամանակների թուրք մարդակերները, այդ թվում և սուլթան Համիդն ու երիտթուրքերը, հարյուրամյակներ շարունակ փնտրեցին, բայց այդպես էլ չգտան իրենց նպատակային թիրախին` անվերջ մորթվող, բայց չվերացող մի ժողովրդի, վերջնականապես ստորացնող-զինաթափող, որպես ազգ ոչնչացնող այն միակ պատիժը, որին ինքն իրեն արժանացրեց հայ էթնոսի «դը՜մփ-դը՜մփ հու՜ու՜ու՜…»-ացած հատվածն իշխանության բերելով ապականության հզոր ոգուն:
Այն ախտավոր ոգուն, որը ստելուց, հայհոյախոսելուց, ձեռքն ընկածն ամենակուլ երախը խոթելուց և օղի կոնծելուց զատ, պարզապես, չի՛ տիրապետում ակադեմիկոս Տրապեզնիկովի սահմանծ չափանիշ-բայերից և ո՛չ մեկին:
Իսկ հետո՞:
Հետո լինում է այն, որ չարիքի հզոր ոգին մեկտեղում է ունեցած ռեսուրսը:
Հավաքում, ի մի է բերում ձեռքի տակ եղած «сброд»-ին, և ստեղծում իր` «բանակից փախածների» կառավարությունը:
«Կախարդական փայտիկով» իշխանական լծակների առջև հայտնվում են երեկվա պորտաբույծ, ծակվող, գործ տվող, «ա»-ն «բ»-ից չզանազանող, առանց դավանանքի ու ազգության հակահասարակական –հակահիգիենիկ էլեմենտները, որոնց համար փետրվարը, օրինակ 31 օր ունի, իսկ, դիցուք, տարին 48 ամիս:
Որոնց համար հայրենիքն ու հայրենատիրություն-հայրենասիրությունը փուչիկ են, վտանգավոր գաղափարներ:
Գրչի մի հարվածով Սորոսի` իշխանավոր դարձած ծակաչք ճտերը դիֆիրամբներ են ձոնում իրենց «ոսկե հորթին» և նրա յուրաքանչյուր քայլ ու բառ համարում «աննախադեպ»:
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ի՞նչ բայեր է ներառնում ակադեմիկոս Վ. Ա. Տրապեզնիկովի հանրահայտ թեզը:
2. Ի՞նչ է լինում, երբ ո՛չ մի կերպ չներդաշնակվող, պերմանենտ դիմակայության մեջ գտնվող «կառույց-անձ» ոչ հարմոնիկ «դուետը» երկիրն է և նրա ղեկավարը:
3. Տրոյական քնձռոտ ձիու միջոցով ի՞նչ ծրագիր են փորձում հասցնել հաղթական ֆինիշ:
4. 2021-ի փետրվարի 15-ին «ԱրմՆյուզի» հեռուստաեթերից հետահայաց ի՞նչ խոստովանություն արեց ՀՀ երրորդ նախագահը:
5. Ո՞վ է ՀՀ սահմանադրության պահպանման երաշխավորը:
6. Ո՞վ է Հայաստանի ու հայի գլխավոր թշնամին:
7. Ներկայիս «Սարդարապատն» ու դրան կոչող զանգերի կանչերն առաջիկայում հանուն ինչի՞ են ղողանջելու:
8. ՈՒ՞մ ուրվականն է շրջում Հայաստանում:
9. Թերուս, գռեհիկ, սեռական հարցերում շեղված «թավիշներն» ի՞նչ են պարտադրում հայ հանրությանը:
(շարունակելի)
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)
Դիտվել է՝ 28895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ